News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շրի Լանկան չի երկարաձգի բողոքի ցույցերի պատճառով սահմանված արտակարգ դրությունը, քանի որ իրավիճակը երկրում «կայունացել է», հայտարարել է նախագահի աշխատակազմը, հայտնում է AFP-ն։

Նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգեն արտակարգ դրությունը հայտարարել էր չորս օր անց այն բանից, երբ իր նախորդը փախավ երկրից եւ հրաժարական տվեց հուլիսի 14-ին սննդի, վառելիքի եւ դեղորայքի խիստ պակասի դեմ ամիսներ շարունակվող բողոքի ցույցերից հետո:

Վիկրեմեսինգեի սահմանած արտակարգ դրության ժամկետը լրանում է հինգշաբթի, իսկ դրանից հետո նա իրավունք ունի ամեն ամիս երկարացնել այն։

«Երկրում իրավիճակը կայունացել է, կարիք չկա նորից արտակարգ դրություն մտցնել»։

Արտակարգ դրությունը զորքերին եւ ոստիկանությանը թույլ է տալիս ձերբակալել եւ երկար ժամանակով կալանավորել կասկածյալներին։

22 միլիոն մարդ առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ պակաս ունի անցյալ տարվա վերջից՝ այն բանից հետո, երբ երկիրում սպառվեց արտարժույթը նույնիսկ ամենաանհրաժեշտ ներմուծումը ֆինանսավորելու համար:

Ապրիլի կեսերին երկիրը չվճարեց իր 51 միլիարդ դոլարի արտաքին պարտքը եւ բանակցություններ է վարում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ հնարավոր ֆինանսական օգնության շուրջ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Շրի Լանկան ներկայումս բախվում է հիպերինֆլյացիայի, որի ընդհանուր ցուցանիշը կազմում է 60,8 տոկոս, մինչդեռ պարենային ապրանքների գնաճն անցյալ ամիս շատ ավելի բարձր է եղել՝ 90,9 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ