News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Սուրիկ Մ-ն իր Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 16 կմ հատվածում իր վարած Toyota 4 Runner մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտամասում, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով Սուրիկ Մ-ն, ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 16-ամյա Հարութ Ա-ն, 16-ամյա Մարատ Հ-ն, 15-ամյա Արտակ Ա-ն և 15-ամյա Սասուն Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։

Վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ 

Տպել
Ամենաշատ