News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռաթգերսի համալսարանի (Նյու Ջերսի) գիտնականները պարզել են, թե որ երկրներն ավելի մեծ հնարավորություններ ունեն հաղթահարելու հիպոթետիկ միջուկային պատերազմի հետեւանքները: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Food ամսագրում։

Ինչպես պարզել են մասնագետները, եթե միջուկային մարտագլխիկներ գցվեն տարբեր երկրների խոշոր քաղաքների եւ արդյունաբերական կենտրոնների վրա, ապա կրակե փոթորիկներ կսկսվեն, իսկ մթնոլորտն աշխարհում կաղտոտվի այրման մասնիկների արտանետումների պատճառով։ Դրա հետեւանքները կլինեն կլիմայի փոփոխությունները եւ ցամաքում ու օվկիանոսներում սննդի պաշարների կրճատումը:

«Եթե մթնոլորտ արտանետվի ավելի քան 150 տերագրամ (ավելի քան 165 միլիոն տոննա) մուր, ապա ապոկալիպսիսից երեք-չորս տարի անց հացահատիկի սպառումը կնվազի մոտ 90 տոկոսով»,- ասվում է հետազոտության մեջ, գրում է «Իզվեստիան»:

Գիտնականների կարծիքով, Ավստրալիան եւ Արգենտինան կկարողանան պահպանել օրական մեկ շնչին բաժին ընկնող կիլոկալորիաների օպտիմալ քանակը, նույնիսկ եթե մթնոլորտ արտանետվի մրի ամենամեծ քանակությունը։

Հոդվածում նշվում է նաեւ, որ եւս մեկ նման վայր կարող է լինել Նոր Զելանդիան, սակայն վտանգ կա, որ նա կբախվի մեծ թվով փախստականների Ասիայից եւ այլ երկրներից, որտեղ պարենային իրավիճակը կրիտիկական կլինի:

Գիտնականների հաշվարկներով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հիպոթետիկ լայնամասշտաբ միջուկային պատերազմի դեպքում Երկրի բնակչությունը կարող է կրճատվել հինգ միլիարդ մարդով, իսկ մոլորակի վրա միջուկային ձմեռ կիջնի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ