News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետեւանքով երեք սիրիացի զինվոր է զոհվել, եւս 6-ը վիրավորվել է։ Սիրիական պետական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հալեպի գյուղական շրջաններում գտնվող որոշ ռազմական օբյեկտներին, ինչի հետեւանքով զոհվել է 3 զինվոր, եւս վեցը վիրավորվել է։

Ագրեսիան տեղի է ունենում թուրքական ռեժիմի կողմից զինված ահաբեկչական խմբավորումներին շարունակական աջակցության համատեքստում։ «Սիրիական զինված ուժերը պատասխանել են այս ագրեսիային եւ հարձակվել նրա օբյեկտների վրա, ոչնչացրել դրանցից մի քանիսը եւ ագրեսորներին պատճառել մարդկային ու նյութական կորուստներ»,- ասել է գործակալության աղբյուրը։

«Թուրքիայի ռեժիմի սադրանքների սրման եւ սիրիական հողերի տարբեր շրջանների վրա կրկնվող հարձակումների պատճառով մենք ընդգծում ենք, որ մեր զինված ուժերի ռազմական օբյեկտների վրա ցանկացած հարձակում կարժանանա արագ արձագանքի բոլոր ճակատներում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ