News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 26
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի դատախազությունը քննում է «Սուրմալու» տոնավաճառի դեպքով հարուցված քրեական վարույթը: Երեկ արդեն կար մեղադրյալ` տոնավաճառի աշխատակիցներից մեկը, որի ինքնությունը դեռ չեն բացահայտում: Հարցաքննվել է շուրջ 2 տասնյակ մարդ, այդ թվում՝ տուժողներ եւ տաղավարների սեփականատերեր, հարցաքննվելու են նաեւ տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները եւ աշխատակիցները:

Տոնավաճառի սեփականատերը Ռազմիկ Զախարյանն է` 1990-95 թթ ԱԺ պատգամավոր: Նա ծնվել է 1936 թ., ավարտել է Ֆիզկուլտ- ինստիտուտը եւ ԵՊՀ-ն՝ տնտեսագետի որակավորմամբ։ Եղել է ԽՄԿԿ անդամ։ Աշխատել է Կամոյի մսի գործարանի տնօրեն, ապա՝ Երեւանի պահածոների գործարանի տնօրեն։ Հենց այս գործարանն էլ հետագայում վերակառուցվել է «Սուրմալու»-ի: Նա իշխանական «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ է եղել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ