News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում անառողջ մթնոլորտը շարունակվում է։ Գաղտնիք չէ՝ Արմեն Մելիքբեկյանի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո այդ կառույցն իրականում ղեկավարվում է ոչ թե նրա, այլ ՔՊ-ականների, իսկ ավելի կոնկրետ՝ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից, որը համակարգողն է ոլորտի։ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել նրա եւ ընկերների կողմից բյուջեի հաշվին արտերկիր մեկնելու, կառույցի ներսում նոր կանոններ հաստատելու փորձերի մասին։

Հիմա հերթը հասել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիային։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ակադեմիայի կուռացիայով անմիջապես զբաղվող Հակոբ Սիմիդյանի ջանքերով բարձրացվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում անվտանգության ծառայության համար նախատեսված գումարը՝ ամսական 7 մլն դրամից 14 մլն դրամ: Իրականում այստեղ գործ ունենք անհասկանալի կամ գուցե խիստ կանխատեսելի երեւույթի հետ, քանի որ չի կարող անվտանգության համար նախատեսված գումարն այդպես կտրուկ բարձրանալ։

Սա իր հերթին նոր իրողության է հանգեցրել, մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել են ակադեմիայում պարապող երեխաների ծնողներին ու հայտնել, որ վարձավճարները թանկանում են, եւ սեպտեմբերից 10 հազարի փոխարեն պետք է վճարեն 15 հազար դրամ։ Իհարկե, մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից կամ նրա մամուլի խոսնակից, սակայն, ինչպես միշտ, մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն»։

Տպել
Ամենաշատ