News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 17-ից 19-ը Չինաստանը զորավարժություններ է անցկացնում Դեղին ծովի մի քանի շրջաններում՝ արեւելյան Շանդուն նահանգի ափերի մոտ, ասվում է Չինաստանի՝ ծովում անվտանգության ապահովման վարչության հաղորդագրության մեջ։

Վարչությունում պարզաբանել են, որ օգոստոսի 17-ի ժամը 8.30-ից օգոստոսի 19-ի ժամը 17.00-ն Դեղին ծովի հատվածում զորավարժություններ կանցկացվեն։ Նավերի անցումն այն տարածքներով, որոնց կոորդինատները ներկայացված են գործակալության կայքում, զորավարժությունների ընթացքում արգելվում է։
Երեքշաբթի Չինաստանի բանակը վարժանքներ էր անցկացրել Հարավչինական ծովի հինգ գոտիներում՝ Գուանդուն նահանգի ափերի մոտ, իսկ երկուշաբթի՝ Պենհու կղզիների տարածքում, որը գտնվում է Թայվանի նեղուցի հարավային մասում։

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ակտիվ զորավարժությունները տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թայվանի շուրջ ծովում եւ օդային տարածքում, շարունակվում են ամսվա սկզբից, դրանք պատասխան են դարձել օգոստոսին ամերիկյան պատվիրակությունների՝ կղզի կատարած այցերին. օգոստոսի 2-3-ին Թայվան էր այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը, իսկ օգոստոսի 14-15-ը՝ սենատոր Էդ Մարկիի գլխավորած խումբը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ