Հարավային Կորեան չի կարող «երաշխավորել» ԿԺԴՀ-ում ներկայիս կարգի անվտանգությունն ու պահպանումը, սակայն ռեժիմի բռնի փոփոխություն չի ցանկանում, հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլն իր պաշտոնը ստանձնելու հարյուրերորդ օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին։
«Կարգի պահպանման երաշխի՞ք։ Հարավային Կորեայի կառավարությունը չի կարող դա ապահովել, բայց ես կամ մեր կառավարությունը Հյուսիսային Կորեայի տարածաշրջանում ստատուս քվոյի կտրուկ կամ բռնի փոփոխություն չենք ցանկանում»,- ասել է նա։
Յուն Սոկ Յոլի խոսքով՝ Սեուլի համար ամենակարեւորը խաղաղությունն է երկու հանրապետությունների միջեւ, բայց եթե Հարավային Կորեայի տնտեսական կամ դիվանագիտական աջակցության արդյունքում ԿԺԴՀ-ն ինչ-որ կերպ ինքնուրույն փոխվի, ապա այն միայն կողջունի այդպիսի փոփոխությունները։
«Ինչ վերաբերում է իմ հրապարակած ապամիջուկայնացման ճանապարհային քարտեզին, նրան, որ մենք կարող ենք փուլ առ փուլ աջակցել, չի նշանակում, որ մենք պահանջելու ենք՝ նախ ապամիջուկայնացում իրականացնել, իսկ հետո մենք կօգնենք։ Եթե Փհենյանը դա անելու ուժեղ կամք դրսեւորի, մենք կօգնենք ամենուր, որտեղ կարող ենք»,- պարզաբանել է նախագահը։