News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները փոքր-ինչ աճում են երեկվա անկումից հետո, շուկաներն արձագանքում են ԱՄՆ-ում այս հումքի պաշարների նվազման վերաբերյալ Ամերիկյան նավթային ինստիտուտի (API) տվյալներին, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 0.78 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 94.06 դոլար, WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը՝ 0.87 տոկոսով՝ մինչեւ 87.3 դոլար։

Չորեքշաբթի առավոտյան նավթի գինն աճում է ԱՄՆ-ում այս տեսակի հումքի պաշարների վիճակագրության հրապարակումից հետո։ API-ի տվյալներով՝ օգոստոսի 12-ին ավարտված շաբաթվա ընթացքում նավթի առեւտրային պաշարները կրճատվել են 0.45 մլն բարելով: Պաշարների մասին պաշտոնական տվյալները չորեքշաբթի ավելի ուշ պետք է հրապարակի ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը:

Բացի այդ, «սեւ ոսկու» թանկացման պատճառը կարող է լինել ուղղումն այս տեսակի հումքի արժեքի եռօրյա անկումից հետո։ Այդպես, այս երեք օրվա ընթացքում Brent  նավթն էժանացել է 7.5 տոկոսով, WTI նավթը՝ 8.5 տոկոսով։ Եւ, մասնավորապես, Brent-ի գինը ձմռանից հետո առաջին 92 դոլարից ցածր է բարելի դիմաց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ