News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Ռիո դե Ժանեյրոյում 51-ամյա այգեպան Նելսոն Նեդին ընկել է ծովափին գտնվող ժայռից։ Նրան հոսանքը քշել-տարել է անմարդաբնակ Պալմաս կղզի, որտեղ նա անցկացրել է հինգ օր եւ ողջ է մնացել։ Բրազիլացու պատմությունը հրապարակել է The Sun թերթը։

Նեդին առաջին գիշերն անցկացրել է քարանձավում, իսկ հետո գնացել է կղզին ուսումնասիրելու։ Ափին նա գտել է ձկնորսական խրճիթ ու երկու կիտրոն։ Նելսոնը քաղցից կիտրոնները կեղեւով կերել է։

Խրճիթում բրազիլացին վերմակ է գտել։ Նա սկսել է թափահարել այն՝ փորձելով գրավել Պալմասից երեք կիլոմետր հեռավորության վրա մայրցամաքում մարդկանց ուշադրությունը, բայց ապարդյուն։ Այդ ժամանակ այգեպանը փորձել է պենոպլաստի եւ տախտակի վրա լողալով հեռանալ կղզուց, սակայն ուժեղ հոսանքը նրան հետ է բերել կղզի:

Սոված ու ծարավ բրազիլացին փորձել է ածուխ կրծել, երբ տեսել է, որ այն ուտում են կապիկները։ Բայց այն խրվել է ատամների մեջ, իսկ ծովի ջուրն ավելի շատ է խմելու ցանկություն առաջացրել։

Վեցերորդ օրը Նեդիի բախտը բերել է՝ կղզու մոտ զբոսաշրջիկներով քվադրոցիկլներ են հայտնվել։ Բրազիլացին սկսել է թափահարել մարզաշապիկը, եւ նրան նկատել են։ Կղզուց այգեպանին ուղղաթիռով տարհանել են հիվանդանոց։ Բժիշկները զննել են տղամարդուն եւ թողել են գնա տուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ