News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Անգլիայում փրկարարները ստիպված են եղել շանն իջեցնել սարից, քանի որ նա հոգնած է եղել եւ հրաժարվել է քայլել, գրում է LADBible-ը։

Մեգի անունով շունը տերերի հետ բարձրացել է 1345 մետր բարձրությամբ Բեն-Նեւիսի գագաթ։ Երբ հետ իջնելու ժամանակն է եղել, 35 կիլոգրամանոց ընտանի կենդանին հրաժարվել է քայլել եւ պառկել է գետնին։ Համոզելու բոլոր փորձերը կենդանու վրա չեն ազդել, ուստի տերը նրան վերցրել է իր գրկը, բայց մի քանի շարժումից հետո հասկացել է, որ դա վատ գաղափար է։

Մեգիի տերը ստիպված է եղել փրկարարների կանչել, որպեսզի օգնեն իջեցնել շանը։ Դեպքի վայր ժամանած մասնագետները ընտանի կենդանուն բարձել են պատգարակի վրա եւ տեղափոխել ներքեւ, որտեղ նրան արդեն սպասվում էր հյուրասիրություն։ Անասնաբույժները հայտնել են, որ շան թաթերի վրա կտրվածքներ են եղել, ինչի պատճառով էլ նա չի կարողացել քայլել:

«Տերերը շան հետ, ամենայն հավանականությամբ, գիշերը կմնային լեռան վրա, եթե նրանց օգնություն չցուցաբերվեր»,- մեկնաբանել են փրկարարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ