News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

«Աշտարակ» բժշկական կենտրոնից օգոստոսի 16-ին՝ ժամը 01։20-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած, պատռված վերքերով, մկանի և նյարդերի վնասումով բուժօգնության է դիմել 44-ամյա տղամարդ: Ժամը 02։20-ին նույն հիվանդանոցից դարձյալ հաղորդումներ էին ստացվել. այս անգամ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 24-ամյա և 35-ամյա երկու երիտասարդ:

Ոստիկանության լրատվական բաժնից NEWS.am-ին տեղեկացնում են, որ ժամը 03.20-ին մեկ այլ բժշկական կենտրոնից էր ահազանգ ստացվել. կտրած-ծակած, պատռված վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի հանդիսության սրահներից մեկում նույն համայնքի 29 և 44 տարեկան երկու բնակչի միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել էր այլ տարածք, որտեղ նրանց էին միացել երեք երիտասարդ: Վիճաբանության ընթացքում 29-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոց տեղափոխված անձանց:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

29-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գողություններ արած տղամարդը ձերբակալվեց. Բոլոր դեպքերը գրանցվել էին նույն օրը, Դեմիրճյան փողոցում
Սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում գողությունների ու գողության փորձի վերաբերյալ ժամերի տարբերությամբ ստացվեցին ահազանգեր...
Երևանում պարեկները մոտ կես կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել
Սեպտեմբերի լույս 30-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, պարեկային ծառայության...
Էկվադորում բանտում սկսված խռովության ժամանակ զոհվել է 15 մարդ
Կոտոպախիի բանտում խռովության հետեւանքով զոհվել է 15, վիրավորվել 20 մարդ...
Ջրաշենի բնակիչը կզաքիս ու արգելված թռչնատեսակ՝ դաշտային մկնաճուռակ էր որսացել
Լեռնապար գյուղում նրանք ստուգել են Լոռու մարզի Ջրաշեն գյուղում բնակվող 43-ամյա մի տղամարդու վարած...
Մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործության դեպք. Խարդախություն, ապացույցների կեղծում, բռնության հրապարակային կոչեր
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 3-ից 4-ը...
Խոշոր հրդեհ՝ Ստեփանակերտում. Կանչի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ
Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհային վտանգը ժամանակին կանխելու համար, կանչի վայր է մեկնել ԱԻ ծառայության...
Ամենաշատ