News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից, հայ մարզիկները գերազանց ելույթներ են ունեցել՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ:

Բանակայինների համաշխարհային խաղերի հաղթողներ են դարձել Գոռ Բեգլարյանը (աթլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (աթլետիկա, 200 մ վազք), Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք), Արթուր Բարսեղյանը (լող, բաթերֆլայ ոճ):

Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 մ վազք)՝ 3:51,74 ցուցանիշով սահմանել է խաղերի ռեկորդ:

Երրորդ կուրսանտական խաղերին մասնակցել է 576 մարզիկ 20 երկրից: Ծրագրում ներառված էր յոթ մարզաձեւ՝ ռազմական հնգամարտ, աթլետիկա, կողմնորոշում տեղանքում, հրաձգություն, վոլեյբոլ, լող, ամառային բիաթլոն:

Ընդհանուր հաշվարկով առաջինն էր ՌԴ թիմը, երկրորդը՝ Բելառուսի, երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականը:

Տպել
Ամենաշատ