News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Իրանական կողմը կզարգացնի համագործակցությունը Պակիստանի հետ էներգետիկայի, բանկային կապերի, ինչպես նաեւ բարտերային առեւտրի ոլորտներում, չորեքշաբթի ասել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռոստամ Քասեմին։

Չորեքշաբթի եւ հինգշաբթի Իսլամաբադում տեղի է ունենում Իրանի եւ Պակիստանի համատեղ առեւտրատնտեսական հանձնաժողովի նիստը։

«Համատեղ տնտեսական հանձնաժողովի նիստը կսկսվի այսօր, իսկ վաղը՝ երկրորդ օրը, մենք ականատես կլինենք Իրանի եւ Պակիստանի միջեւ փոխըմբռնման տարբեր հուշագրերի ստորագրմանը շարունակական համագործակցության ընդլայնման համար»,- IRNA գործակալությունը մեջբերում Քասեմիի խոսքերը։

Նա նաեւ նշել է, որ Թեհրանը պատրաստվում է զարգացնել համագործակցությունը Իսլամաբադի հետ էներգետիկայի, բանկային եւ բարտերային առեւտրի ոլորտներում։ «Երկու երկրների միջեւ սահմանային եւ տրանսպորտի ոլորտում համագործակցության ամրապնդումը եւս հանձնաժողովի օրակարգում է»,- հավելել է իրանցի նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ