News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Մերձմոսկվայում «Բանակ 2022» ֆորումին Մինսկի անիվային քարշակների գործարանը ցուցադրում է ՄԱՔԳ 690003 (V-2) զրահափոխադրիչը, մեքենան ներկայացված է ամբողջ չափսով։ Սա առաջին փորձարկված նախատիպն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Մեքենայի առավելագույն արագությունը, ինչպես գործակալության թղթակցին հայտնել են ՄԱՔԳ ԲԲԸ-ի տաղավարում, 110 կմ/ժ է, ջրի վրա առավելագույն արագությունը՝ 10 կմ/ժ, մեքենան կշռում է 22 տոննա: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ընկերության տաղավարում, մեքենան ներկայացվել է անցյալ տարի, «Բանակ 2022»-ին այն ​​արդեն ցուցադրվել է որպես նախատիպ, որն անցել է բոլոր անհրաժեշտ թեստերը եւ պատրաստ է վաճառքի։

«Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական ֆորումն անցկացվում է օգոստոսի 15-ից 21-ը։ Դրա շրջանակներում նախատեսված է մոտ 300 միջոցառում, որոնք տեղի են ունենում «Պատրիոտ» պարկի օբյեկտներում, «Ալաբինո» պոլիգոնում, «Կուբինկա» օդանավակայանում, ինչպես նաեւ բոլոր ռազմական շրջաններում եւ Հյուսիսային նավատորմում, ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանի ավելի քան 30 մարզերում: Ֆորումին մասնակցում են 72 երկրների ռազմական պատվիրակություններ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ