News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 06
USD
405.7
EUR
402.62
RUB
6.8
Տեսնել լրահոսը

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված Վարդան Քոչարյանը 62 տարեկան էր, երկար տարիներ մեծածախ առեւտրով էր զբաղվում։

NEWS.am–ի տեղեկություններով, նրա դուստրը՝ Սիրանուշ Քոչարյանը, հայկական «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիրն է։ Սիրանուշն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայրիկի հետ լուսանկարը եւ կից գրել. «Աշխարհ չկա առանց ՔԵԶ ՊԱՊ ՋԱՆ… ԻՄ ՀՐԵՇՏԱԿ»։

Նշենք, որ ըստ Oragir.news–ի՝ Վարդան Քոչարյանը երկար տարիներ Չինաստանից ապրանք էր ներմուծում և մատակարարում մարզերում գործող խանութներ։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սուրմալուի» պայթյունից մեկուկես ամիս անց շինաղբից մաքրվում եւ ապամոնտաժվում է կիսաքանդ շինությունը
Աշխատանքներն ավարտին հասցնելու համար 3 ամիս է տրվել, բայց կարծում ենք՝ 40–45 օրվա ընթացքում կավարտվենք...
Ուժեղ քամու հետեւանքով «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պատի փլուզման վարույթով տուժող է ճանաչվել 4 անձ
Դեպքի վայրում քննչական, ապացուցողական ու վարույթային գործողությունները ավարտելուց հետո օրենքով սահմանված կարգով այդ մասին հայտնվել է իրավասու մարմիններին...
«Սուրմալուի» սեփականատերը դիմելու է քաղաքապետարան կիսափլուզված շենքի ապամոնտաժման համար․ Հրաչյա Սարգսյան
Քաղաքապետարանը լիազորություն չուներ այդտեղ, պետք է սեփականատիրոջ կողմից դիմում լիներ․․․
Քաղաքապետարանը մեղք չունի. ավագանու խորհրդի անդամը՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի շենքի փլուզման առիթով
Իրեղեն ապացույց եղող շենքը պետք է սահմանազատվեր...
Ինչո՞ւ քաղաքապետարանը չի քանդում «Սուրմալու»-ի վնասված շենքը. Ավինյանը խոստովանեց, որ այստեղ խնդիր կա
Իմ մասին տարբեր ժամանակներում ինչ ասես չեն խոսել, հիմա էլ, ենթադրում եմ…
«Սուրմալու»-ի պայթյունի քրեական վարույթով հարցաքննվել է 130 անձ, կալանավորված 3 մեղադրյալներից 1-ն ազատ է արձակվել
«Սուրմալու»-ում պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, մեկ քաղաքացի էլ համարվում է անհետ կորած…
Ամենաշատ