News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանային տարանցիկ ուղիների ընդլայնումն Իրանի տնտեսական դիվանագիտության գլխավոր խնդիրն է։ Այս մասին հայտարարել է Իրանի՝ տնտեսական դիվանագիտության գծով փոխարտգործնախարարի Մեհդի Սաֆարին, հայտնում է IRNA-ն։

Սաֆարին այդ մասին հայտարարել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտի նախարարական համաժողովին: Համաժողովն անցկացվել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում։

Իրանցի դիվանագետը կանգ է առել տարածաշրջանային տարանցիկ միջանցքներում Իրանի արդյունավետ ներկայության վրա եւ ասել, որ միջանցքը ոչ միայն տրանսպորտային միջոց է, այլ առեւտուրն ընդլայնելու եւ ազգային, տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսությունը խթանելու գործիք:
Աշխաբադում կայացած համաժողովին ելույթ է ունեցել նաեւ Իրանի ճանապարհային եւ քաղաքային զարգացման նախարար Ռոստամ Քասեմին: Նա հույս է հայտնել, որ համաժողովը կօգնի հասնել դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կողմից դրված նպատակները։

Նախարարն ընդգծել է, որ Իրանի տնտեսական դիվանագիտությունն ուղղված է զարգացող եւ հարեւան երկրների հետ հարաբերությունների հետագա խորացմանը։ Քասեմին նշել է, որ շատ տարածաշրջանային եւ միջազգային տարանցիկ միջանցքներ օգտվում են Իրանի տարանցիկ ուղիներից։
Նախարարը հավելել է, որ Իրանի ծովային ուղիները Պարսից ծոցում, Օմանի ծովում, Հնդկական օվկիանոսում եւ Կասպից ծովում առանցքային դեր են խաղում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դեպի ծով ելք չունեցող երկրներից ապրանքների տարանցման գործում։

Նա ասել է, որ Իրանի մոտեցումը տարածաշրջանային եւ միջազգային տարանցիկ համագործակցության հարցում ցանկացած մրցակցությունից խուսափելն է։
Նախարարի խոսքով՝ դեպի ծով ելք չունեցող 32 զարգացող երկրներից ութը՝ Հայաստանը, Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, սերտ երկկողմ եւ բազմակողմ տարանցիկ համագործակցություն ունեն Իրանի հետ։ Քաղաքական գործիչը հավելել է, որ Իրանը կատարել է միջազգային հանրության՝ դեպի ծով ելք չունեցող երկրների խոցելիության նվազեցմանն ուղղված պարտավորությունների մի մասը՝ օգնելով նվազեցնել նրանց առեւտրային ծախսերը եւ հեշտացնելով նրանց մուտքը համաշխարհային շուկաներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտարարվել է հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ
Ծառայությունները պետք է իրականացվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան...
4 ճանապարհների, այդ թվում Տաթեւ-Աղվանի ճանապարհի հիմնանորոգման և կառուցման համար կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրեց
Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի բարձրացնել Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 ճանապարհի թողունակությունը և կապահովի այդ ճանապարհով բեռների անխափան փոխադրումը...
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհահատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
15.2կմ երկարությամբ ճանապարհահատվածը գտնվում է Վայոց ձորում. անցնում է...
Կառավարությունը 1,3 մլրդ դրամ հատկացրեց մի շարք ճանապարհահատվածների նորոգման համար
Կան աշխատանքներ, որոնց մրցույթները հայտարարել ենք, կան շահող ընկերություններ...
«Արտաշատից Սիսիան նախագիծ չունենք». Գնել Սանոսյանը ներկայացրեց, թե ինչ վիճակում է «Հյուսիս-Հարավ»-ի շինարարությունը
Հաջորդ հատվածը 34 կմ է, որը բոլորիս հայտնի դժվարանցանելի հատվածն է եւ հնարավորինս արագ կարգավորման կարիք ունի: Դատական պրոցես...
Սպիտակի ոլորաններում ընթանում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ
Նշենք, որ Մ-3 ավտոճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածի ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից, շինաշխատանքների պայմանագրային արժեքը...
Ամենաշատ