News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Ժանգը սպառնում է Էյֆելյան աշտարակի կառուցվածքային ամբողջականությանը, սակայն դժվար թե վերանորոգումը սկսվի մինչեւ 2030 թվականը, գրում է Financial Times-ը։

«Աշտարակի վրայի ժանգը հեռացնելու համար հարկավոր է հեռացնել կապարային ամբողջ ներկը: Դժվար դա հնարավոր լինի հասցնել մինչեւ 2024 թվականը»,- մեջբերում է թերթը Փարիզի յոթերորդ մունիցիպալ իշխանությունների ներկայացուցչին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էյֆելյան աշտարակի վիճակը թույլ չի տալիս խոսել դրա փլուզման վտանգի մասին, ասել է աշտարակի շահագործման ընկերության (SETE) տնօրեն Պատրիկ Ռյուիվոն։ Նա հավելել է, որ հայտնաբերված թերությունները կրիտիկական չեն։

Նրա խոսքով՝ աշտարակը «երբեք այնքան լավ չի սպասարկվել, որքան հիմա»։ Կառուցվածքների ներկման ներկայիս 20-րդ արշավը շարունակվում է 2019 թվականից եւ նախատեսված է աշտարակը ժանգից պաշտպանելու համար:

Մինչ այս Marianne ամսագիրը գրել էր 884 թերությունների առկայության մասին, որոնցից 68-ը վերաբերում էին «կառուցվածքի փոփոխություններին, որոնք կասկածի տակ են դնում դրա երկարակեցությունը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ