News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Վերջերս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը Ավետիք Չալաբյանի գործով ոչ անհայտ Թոռնիկին նշանակել է համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն: Այս մասին գրում է Yerkir.am-ը։

«Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն ունի 62,7 հա հողատարածք, որից 18 հա խաղողի բերքատու այգի է, 2,8 հա՝ ընդավոր պտղատու այգի, 11 հա՝ առվույտի բազմամյա խոտհարք, իսկ մնացած 27,7 հա՝ անմշակ հողամաս: «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության կազմում գործում է նաև գինու գործարան:

Հետաքրքիր է, որ համալսարանի կայքում տեղադրված են նախկին տնօրենի տվյալները:

Թոռնիկը, փաստացի հանդիսանալով համալսարանի վարչական աշխատող, ղեկավարում է նաև համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը՝ ուսանողական խորհուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ