News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում երկու երեխաների մորը դատապարտել են 34 տարվա ազատազրկման՝ Twitter-ում էջ ունենալու եւ այլախոհներին ու ակտիվիստներին հետեւելու ու ռեթվիթներ անելու համար, գրում է The Guardian-ը։

«Սաուդյան ահաբեկչական հատուկ դատարանի վճիռը կայացվել է շաբաթներ անց Սաուդյան Արաբիա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կատարած այցից, որը,ինչպես նախազգուշացրել էին իրավապաշտպանները, կարող է թագավորությանը ստիպել ուժեղացնել իր ճնշումները այլախոհների եւ ժողովրդավարության կողմնակիցների դեմ:

Այս գործը նաեւ նշանավորում է այն վերջին օրինակը, թե ինչպես է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը թիրախավորում Twitter-ի օգտատերերին իր բռնաճնշումներով, միաժամանակ Սաուդյան Արաբիայի ինքնիշխան հիմնադրամի (PIF) միջոցով վերահսկելով սոցիալական ցանցերի ամերիկյան ընկերության բաժնետոմսերի խոշոր անուղղակի փաթեթը։

34-ամյա Սալմա ալ-Շեհաբը, որը երկու անչափահաս երեխաների մայր է, ի սկզբանե դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ «հասարակական անկարգություններ առաջացնելու եւ քաղաքացիական ու ազգային անվտանգությունը ապակայունացնելու նպատակով» կայքէջ օգտագործելու «հանցագործության» համար: Բայց վերաքննիչ դատարանը նոր դատավճիռ է կայացրել՝ 34 տարվա ազատազրկում, երկրից դուրս գալու հետագա 34-ամյա արգելքով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատախազը դատարանին խնդրել է դիտարկել այլ ենթադրյալ հանցագործությունները:

Դատական արձանագրությունների թարգմանության համաձայն, որին ծանոթացել է The Guardian-ը, նոր մեղադրանքները ներառում են այն պնդումը, որ Շեհաբը «օգնել է նրանց, ովքեր ձգտում են քաղաքացիական անկարգություններ առաջացնել եւ ապակայունացնել քաղաքացիական ու ազգային անվտանգությունը՝ լինելով Twitter-ում նրանց էջերի հետեւորդ»:

Ըստ համընդհանուր կարծիքի՝ Շեհաբը Սաուդյան Արաբիայի առաջատար ակտիվիստ չէր ոչ թագավորությունում, ոչ էլ Մեծ Բրիտանիայում (որտեղ նա սովորել է Լիդսի համալսարանում): Նա Instagram-ում, որտեղ 159 հետեւորդ է ունեցել, իրեն նկարագրել է որպես ատամնաբույժ, բժշիկ-մանկավարժ, Լիդսի համալսարանի ասպիրանտ եւ արքայադուստր Նուրա բինթ Աբդուլռահմանի համալսարանի դասախոս, ինչպես նաեւ կին եւ իր որդիների՝ Նոյի ու Ադամի մայր:

Twitter-ի նրա էջը ունի 2597 հետեւորդ։ Covid-ի մասին թվիթների եւ նրա փոքր երեխաների լուսանկարների շարքում Շեհաբը երբեմն-երբեմն ռեթվիթ է արել տարագրության մեջ ապրող սաուդցի այլախոհների թվիթները, որոնք կոչ են անում ազատ արձակել թագավորությունում քաղբանտարկյալներին»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ