News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Կրակոցներ՝ Աշտարակ քաղաքում. հայր ու որդի կասկածվում են նախկին ոստիկանին ծեծի ենթարկելու մեջ. վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել.

Արագածոտնի մարզում երեկ՝ օգոստոսի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել: Ժամը 22:00–ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է փոխանցվել, որ Աշտարակ քաղաքում կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ահազանգով մեկնել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ Ալեք Մանուկյան փողոցի  23 շենքի բակում դեռևս ստացված օպերատիվ տվյալներով տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն Աշատարակ քաղաքի բնակիչներ, 45-ամյա Արայիկ Գ.-ի, մյուս կողմում՝ 59-ամյա Գագիկ Վ.-ի, 32-ամյա Նարեկ Վ.-ի և 36-ամյա Ռոբերտ Վ.-ի միջև, որի  ժամանակ վեջիններս ձեռքերով ու ոտքերով հարվածներ են արձակել Արայիկ Գ.-ի մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Պարզվել է նաև, որ  այդ  ժամանակ Արայիկ Գ.-ն իր անվամբ հաշվառված  ատրճանակից  կրակոցներ է արձակել օդ: Ոստիկաններին հաջողվել է Նարեկ Վ.-ին, Ռոբերտ Վ.-ին և Արայիկ Գ.-ին հայտնաբերել և նրանց տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ՝ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գագիկ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Գագիկ Վ.-ն, Նարեկի և Ռոբերտի հայրն է, իսկ Արայիկ Գ.-ն ոստիկանության նախկին աշխատակից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իժեւսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 17-ի
Վիրավորները գտնվում են հիվանդանոցներում. 23-ից 21-ը երեխաներ են, ինը երեխա՝ վերակենդանացման բաժանմունքում է...
Իսպանիայի ոստիկանությունը առգրավել է15 տոննա հաշիշ, ձերբակալվել է 49 մարդ
Գործողությանը, որը սկսվել է 2021 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ իշխանությունները տեղեկացել են հանցախմբի մասին, մասնակցել է մոտ 400 ոստիկան...
Կրակոցներ՝ Երևանում. տատ ու թոռ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են․ shamshyan.com
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը ․․․
Մոսկվայում հոսպիտալացվել է քրեական հեղինակություն Գիա Դիակվնիշվիլին
Նրան գտել են Մոստովսկոյե գյուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով․․․
Լաս Վեգասում սպանվել է հետաքննող լրագրող Ջեֆ Հերմանը
Հերմանը վիճել էր մի տղամարդու հետ...
Աֆղանստանում չորս երեխաներ զոհվել են դպրոց իրենց բերած արկի պայթյունից
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երեխաները եղել են 7-14 տարեկան, եւս երեքը վիրավորվել են․․․
Ամենաշատ