News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 17-ին՝ ժամը 18։43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ