News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Թենեսիում կնոջը մեղադրել են սպանության մեջ՝ բանտարկյալի հետ համբույրի պատճառով, որից հետո վերջինս մահացել է, գրում է Daily Beast-ը։

Ռեյչել Դոլարդին կալանքի տակ են վերցրել Թենեսիի Քրեակատարողական վարչության (TDOC) եւ Դիքսոն շրջանի շերիֆի բաժնի հատուկ գործակալները: Նա մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ։ Դոլարդը մեղադրվում է երկրորդ աստիճանի սպանության եւ քրեակատարողական հիմնարկ թմրանյութ մտցնելու համար։

Մեղադրանքներն առաջադրվել են Ջոշուա Բրաունի մահվանից հետո, որը 11 տարվա ազատազրկում էր կրում թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով։ Նրա պատժի ժամկետը պետք է ավարտվեր 2029 թվականին։

Փետրվարին այցի ժամանակ, ինչպես պնդում են իշխանությունները, Դոլարդը թմրանյութերը համբույրի միջոցով փոխանցել է Բրաունին: Ենթադրվում է, որ նա կես ունցիա մետամֆետամինը թաքցրել է իր բերանում եւ կարողացել է այն փոխանցել Բրաունին համբույրի միջոցով: Վերջինս կուլ է տվել թմրանյութի գնդիկը, սակայն ավելի ուշ գերդոզավորումից մահացել է տեղի հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ