News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն կավելացնի իր խաղաղապահ ուժերը Կոսովոյում՝ Սերբիայի հետ լարվածության սրման դեպքում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Reuters-ը։

«Այժմ մենք կարեւոր առաքելություն ունենք՝ ռազմական ներկայություն Կոսովոյում, որը բաղկացած է մոտ 4000 մարդուց»,- ասել է Սթոլթենբերգը Բրյուսելում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Անհրաժեշտության դեպքում մենք ուժեր կփոխանցենք, կտեղակայենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, եւ կավելացնենք մեր ներկայությունը։ Մենք արդեն մեծացրել ենք մեր ներկայությունը հյուսիսում։ Մենք պատրաստ ենք ավելին անել»։

Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ լարվածությունը սրվել էր օգոստոսի սկզբին, երբ Պրիշտինան ասաց, որ հյուսիսում ապրող սերբերին կպարտադրի սկսել օգտագործել Պրիշտինայի կողմից տրված համարանիշները:

Իրավիճակը հանդարտվեց այն բանից հետո, երբ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ԱՄՆ-ի եւ Եվրամիության ճնշման ներքո համաձայնեց համարանիշի կանոնի ներդրումը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը։

Սակայն Վուչիչը ՆԱՏՕ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԵՄ-ի աջակցությամբ Կուրտիի հետ բանակցությունները դժվար կլինեն, քանի որ երկու կողմերը գրեթե ամեն ինչում համաձայն չեն։

Վուչիչը նշել է, որ Սերբիան ուզում էր խուսափել իրավիճակի ցանկացած սրումից, սակայն կարեւոր է հասկանալ, որ կա «երիտասարդների նոր սերունդ», որոնք Կոսովոն համարում են սերբական տարածք եւ այլեւս չեն «համակերպվի ահաբեկչության հետ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ