News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը


«Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվել են, լույսը բացվելուն պես կվերականգնվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Ըստ մամուլի խոսնակի՝ աշխատանքները դադարեցումը պայմանավորված է այն տեղանքով, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։ Նա նշեց, որ այդ հատվածում ավելի վտանգավոր իրավիճակ է. «Այդ հատվածում փլուզման վտանգն ավելի մեծ է։ Եվ շտաբի կողմից որոշվել է գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես կվերականգնվեն աշխատանքները»։

Նշենք, որ ուժեղ պայթյունի հետեւանքով կա 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունն առայժմ պարզված չէ։ Հայկ Կոստանյանն ասաց, որ նրա ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նմուշառուն արդեն վերցված է. «Իմ ունեցած տվյալներով՝ 5 օրվա ընթացքում կիմանանք քաղաքացու ինքնությունը»։

Հայկ Կոստանյանն ամփոփեց պայթյունի վայրում երեք օրերին կատարված աշխատանքները։ Նա նշեց, որ որոնողափրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թվով 935 հրշեջ-փրկարար, Կարմիր խաչի ներկայացուցիչներից՝ 201 անձ, «ՈՄԱ» կազմակերպությունից՝ 132 կամավոր. «Հրդեհի բռնկումից եւ պայթյունից հետո մենք 49 ժամվա ընթացքում մեկուսացրել ենք հրդեհը, իսկ 4 ժամ անց հրդեհի մարում ենք տվել, ժամանակ առ ժամանակ իրականացվել են հովացման աշխատանքներ։ Փլատակներից դուրս է բերվել 26 քաղաքացու, որոնցից 16-ը, ցավոք, մահացած, հաջողվել է փրկել 10 մարդու կյանք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սուրմալուի» սեփականատերը դիմելու է քաղաքապետարան կիսափլուզված շենքի ապամոնտաժման համար․ Հրաչյա Սարգսյան
Քաղաքապետարանը լիազորություն չուներ այդտեղ, պետք է սեփականատիրոջ կողմից դիմում լիներ․․․
Քաղաքապետարանը մեղք չունի. ավագանու խորհրդի անդամը՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի շենքի փլուզման առիթով
Իրեղեն ապացույց եղող շենքը պետք է սահմանազատվեր...
Ինչո՞ւ քաղաքապետարանը չի քանդում «Սուրմալու»-ի վնասված շենքը. Ավինյանը խոստովանեց, որ այստեղ խնդիր կա
Իմ մասին տարբեր ժամանակներում ինչ ասես չեն խոսել, հիմա էլ, ենթադրում եմ…
«Սուրմալու»-ի պայթյունի քրեական վարույթով հարցաքննվել է 130 անձ, կալանավորված 3 մեղադրյալներից 1-ն ազատ է արձակվել
«Սուրմալու»-ում պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, մեկ քաղաքացի էլ համարվում է անհետ կորած…
«Սուրմալուի» տարածքը պետք է արագ մաքրվի. առաջարկում եմ` քանդման թույլտվություն տրվի քաղաքապետի կողմից. Ղուլարյան
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկեց, որ Երևանի քաղաքապետը կիսավեր շենքի քանդման թույլտվություն տա, որպեսզի տարածքը…
«Սուրմալուում» փլատակներում հայտնված Mercedes-ը դեռ չեն հանել. Հարակից խանութների աշխատակիցներն իրենց ապրանքն են հանում
Նրանք չցանկացան հարցազրույց տալ, սակայն նշեցին, որ եթե չաշխատեին իրենց...
Ամենաշատ