News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 02
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը


Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո եւ Սուս բնակավայրերը մինչեւ օգոստոսի 20-ը պետք է հայաթափվեն եւ հանձնվեն Ադրբեջանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը, որն այս օրերին Արցախում է։

Նրա խոսքով՝ բնակիչներին սկզբում ասել էին, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է դուրս գան բնակավայրերից, սակայն հետո ասել են, թե ավելի շուտ պետք է դուրս գան տներից։

«Վաղը՝ օգոստոսի 18-ին, արդեն անջատվելու է էլեկտրաէներգիան, համացանցը, հեռախոսակապը։ Այս ամենն արվում է, որ հանձնվելիք տարածքներով անցնող էլեկտրաէներգիայի, հեռախոսակապի, ինտերնետի մալուխները հանվեն»,- ասաց նա:

Հոխիկյանը հայտնեց, որ Աղավնոն գրեթե դատարկվել է, բնակիչների քիչ մասն է մնացել գյուղում. «Տարհանվողներից քիչ մասն է մնացել Արցախում, շատերը գնացել են Երեւան, եւ Երեւանի հարակից տարածքներ»։

Փորձագետն ասաց, որ այդ բնակավայրերից տեղափոխվել է 30-ից ավելի ընտանիք. «Մնացել են երկու-երեք ընտանիք, որոնք էլ մինչեւ վաղը կտեղափոխվեն: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել են 250 հազար դրամ եւ 70 հազար տան վարձի գումար»։

Հիշեցնենք, որ արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն օգոստոսի 1-ից լարված է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանը խաղաղապահների միջոցով պահանջել է Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթեւեկությունը նոր երթուղով կազմակերպել: Հաջորդ օրը ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել էր ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով նաեւ ականանետներ, նռնականետեր եւ հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունեցել է 2 զոհ, 19 վիրավոր։ Օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին ասել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործումը Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածությունների իրականացման համար
Միեւնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը թելադրում է ԱՊՀ շրջանակում ազնիվ, հավասար եւ փոխշահավետ ․․․
ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում ոչ մի «էքստարածքային միջանցքի» մասին խոսք չկա. Օվերչուկ
Հաղորդակցությունների բացումը հնարավոր կդարձնի առեւտրային եւ հումանիտար կապերի զարգացումը, նշել է Օվերչուկը...
Ռոբերտ Քոչարյանը հստակ նշեց. Արցախի հարցն առաջին հերթին պետք է բարձրացնի Արցախի ժողովուրդը. Գեղամ Մանուկյան
Երկրորդ նախագահի մամուլի ասուլիսում հանրությանը հուզող հարցեր են հնչել...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆ
Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը...
Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց խաղաղության պայմանագրի էությունը
Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահները հսկայական ժամանակ ունեին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ճանապարհով գնալու համար...
Եթե ինչ-որ մեկը ձեռքերը լվանա Արցախից, խնդիրը մնում է․ սա բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների խնդիրն է․ Վարդանյան
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության, թե իշխանությունը մտադիր է ապամոնտաժել Արցախում պետական ​​կառույցները, պատգամավորը կոչ արեց ուսումնասիրել վերջին տարիներին Հայաստանի իշխանության կողմից Արցախին ցուցաբերվող օգնության չափը․․․
Ամենաշատ