News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Համբարձում Վարդումյանը 27 տարի է՝ ԱԻՆ-ում է աշխատում։ ՀՆՓԱԻԿ 16-րդ ջոկատի հրամանատարը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած այս պայթյունի դեպքն իր առանձնահատուկ բարդություններն ունի։

«Մասնակցել ենք Պարսկաստանի, Թուրքիայի երկրաշարժի դեպքերին, ինչպես նաեւ Հայաստանում՝ Ջերմուկում «Մոր եւ մանկան պանսիոնատի» պայթյունին, սակայն այս պայթյունի դեպքը տարբերվում է, քանի որ դրանք հիմնականում եղել են երկրաշարժի հետեւանք, իսկ սրա բարդությունն այն է, որ զուգակցվել է հրդեհի հետ միասին. այսինքն՝ օջախները տաք էին եւ բարդ էր տաք օջախներում աշխատելը»,- ասում է Համբարձում Վարդումյանը։

Ողբերգական պայթյունից 16 քաղաքացի է զոհվել եւ մեկ քաղաքացու էլ փրկարարները դեռ որոնում են, Համբարձում Վարդումյանն ասում է՝ այն հատվածը, որտեղ նրան փնտրում են, բավականին բարդ է.

«Հիմա մեծ կոնստրուկցիաներ կան, կատարվում է դրանց հեռացում, ինչպես նաեւ մաքրում, կտոր-կտոր փորձում ենք անցնել հատվածները եւ բոլորը նայել։ Այդպիսով բարդացել են աշխատանքները, բայց միեւնույն է, մինչեւ աշխատանքները չավարտենք, մենք այստեղ ենք լինելու»։

Նա նշում է, որ շենքն ամբողջությամբ վտանգավոր է. «Մենք համապատասխան հանդերձանքով, իրար պաշտպանելով, հետախուզում կատարում ենք, վտանգը փորձում ենք հասցնել մինիմալի»։

ՀՆՓԱԻԿ 16-րդ ջոկատի հրամանատարը բարձր է գնահատում կինոլոգիական շների աշխատանքը. «Շները միշտ են լավ աշխատել, որովհետեւ իրենք շատ արագ կողմնորոշվում են, թե որտեղ փնտրենք տուժածներին։ Մի հատվածում դիեր են հայտնաբերել։ Շների համար էլ խոչընդոտը եղել է նույն ծուխը, բարձր ջերմաստիճանը, կրակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ