News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Նախօրեին նաեւ Երեւանի Նոր Նորք համայնքում են «Քաղպայմանագրի» տարածքային խորհուրդ ու խորհրդի կազմ ընտրել։

Տեղեկացանք, որ չնայած փակ քվեարկության արդյունքներով մոտ 60 ընտրողի մեջ ամենաշատ ձայները ստացել է Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփը, ով նախկինում Աջափնյակի փոխթաղապետն էր եւ ՔՊ-ի հնաբնակներից է, սակայն ՔՊ-ականները տարածքային խորհրդի նախագահ են ընտրել քաղաքապետարանի՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, ով ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մտերիմն է։

Այսինքն` Հովսեփ Աղազարյանն ընտրիչների ամենաբարձր ձայներով ընդգրկվել է խորհրդում, սակայն խորհրդի կողմից նախագահ ընտրվել է Կոտոլյանը: Մեզ ասացին, որ Կոտոլյանը 15-20-ով ավելի պակաս ձայն է ստացել, քան Աղազարյանը։

Տպել
Ամենաշատ