News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավելի քան 2 ամիս առաջ տիեզերք իբրեւ թե ուղարկված արբանյակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը մեկ անգամ չէ, որ գրել է: Այս անգամ, սակայն, ուզում ենք հիշեցնել, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը 44-օրյա պատերազմում պարտությունը կապում արբանյակի չգոյության հետ, իսկ նրա կաբինետի՝ այն ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ամեն գնով արդարացնում էր արբանյակ չունենալը կամ «ընդամենը մեկ արբանյակ ունենալու ոչ արդյունավետությունը»:

Այդ մասին, ի դեպ, Հակոբ Արշակյանը հայտարարել էր 44-օրյա պատերազմից ուղիղ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 26-ին, թեեւ այժմ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Հակոբ Արշակյանը մինչեւ այս պահն այդպես էլ չի բացատրել, թե «ընդամենը մեկ արբանյակ ունենալն» ինչպես դարձավ արդյունավետ։ Փաստենք, որ «ընդամենը մեկ արբանյակը», որ, ըստ կառավարության անդամների ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումների, մոտ 2.5 ամիս սավառնում է երկնակամարում, որեւէ լուսանկար, կոորդինատ կամ այլ փաստ չի տրամադրել: Հարց կարող է առաջանալ՝ ՀՀ-ն տիեզերքում արբանյակ ունի՞ իսկապես, թե՞ ոչ:

Հանուն արդարության՝ փաստենք (ինչպես վերը նշել ենք), որ տիեզերքում սեփական արբանյակ ունենալու կարեւորության մասին նաեւ Նիկոլ Փաշինյանն էր բարձրաձայնում՝ համեմատություն անցկացնելով Ադրբեջանի հետ: «2017-ին Ադրբեջանը Երկրի ուղեծրում երեք արբանյակ ուներ, որից մեկը՝ հետախուզական: Այո, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ ՀՀ իշխանությունները հունական կղիներում, եվրոպաներում ու այնտեղ, որտեղ հնարավոր էր, հողամասեր էին գնում»,- պատերազմից հետո՝ 2021-ի ապրիլի 14-ին, նեղսրտում էր Փաշինյանը:

Ի՞նչ է ստացվում. տիեզերքում արբանյակ ունենալու մասին իրարամերժ, մեկմեկու հակասող հայտարարություններով Փաշինյանն ու յուր թիմակիցները հերթական անգամ ստել են»:

Տպել
Ամենաշատ