News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել՝ հորդորելով քաղաքացիներին ու տնտեսվարողներին խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են։

Նրա ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես  ցավակցում եմ զոհվածների հարազատներին եւ կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ  ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին։

Ցանկանում եմ նաեւ իմ եւ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Արտակարգ իրավիճակների նախարարության եւ քաղաքապետարանի աշխատակիցներին, մեր բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին եւ մեր կամավորներին՝ անձնուրաց աշխատանքի համար։

Այս սարսափելի ողբերգության կապակցությամբ եւս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին եւ իրավասու մարմիններին հորդորում եմ մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքապետարանը մեղք չունի. ավագանու խորհրդի անդամը՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի շենքի փլուզման առիթով
Իրեղեն ապացույց եղող շենքը պետք է սահմանազատվեր...
Ինչո՞ւ քաղաքապետարանը չի քանդում «Սուրմալու»-ի վնասված շենքը. Ավինյանը խոստովանեց, որ այստեղ խնդիր կա
Իմ մասին տարբեր ժամանակներում ինչ ասես չեն խոսել, հիմա էլ, ենթադրում եմ…
«Սուրմալու»-ի պայթյունի քրեական վարույթով հարցաքննվել է 130 անձ, կալանավորված 3 մեղադրյալներից 1-ն ազատ է արձակվել
«Սուրմալու»-ում պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, մեկ քաղաքացի էլ համարվում է անհետ կորած…
«Սուրմալուի» տարածքը պետք է արագ մաքրվի. առաջարկում եմ` քանդման թույլտվություն տրվի քաղաքապետի կողմից. Ղուլարյան
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկեց, որ Երևանի քաղաքապետը կիսավեր շենքի քանդման թույլտվություն տա, որպեսզի տարածքը…
«Սուրմալուում» փլատակներում հայտնված Mercedes-ը դեռ չեն հանել. Հարակից խանութների աշխատակիցներն իրենց ապրանքն են հանում
Նրանք չցանկացան հարցազրույց տալ, սակայն նշեցին, որ եթե չաշխատեին իրենց...
«Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների հարազատները 3 մլն դրամ կստանան. Վնասվածք ստացածները՝ 150-300 հազար դրամ
Նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման պոտենցիալ շահառուներ կլինեն 24 վիրավորում…
Ամենաշատ