News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Շվեդիայի կառավարությունը նախատեսում է առնվազն 30 միլիարդ շվեդական կրոն (2.8 միլիարդ դոլար) հատկացնել էլեկտրաէներգիայի բարձր գների պայմաններում երկրի տնային տնտեսություններին աջակցելու համար, հաղորդում է SVT-ն:

«Առնվազն 30 միլիարդ կրոնը, որը վճարվել է Svenska kraftnät-ին (շվեդական էլեկտրաէներգիայի ցանցի օպերատոր) կօգտագործվի կամ տնային տնտեսություններին ուղղակի փոխհատուցման կամ գների եւ վճարների նվազեցման այլ եղանակների համար: Այժմ իշխանությունները պետք է պարզեն, թե ինչպես կարելի է վճարել գումարը»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Հուլիսի վերջին Շվեդիայի էլեկտրացանցային օպերատոր Svenska kraftnät-ի գլխավոր ստրատեգ Նիկլաս Դամսգարդն ասել է, որ այս ձմռանը Շվեդիան կարող է էլեկտրաէներգիայի անջատումների բախվել։

Ավելի վաղ ընդդիմադիր Չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ Ուլֆ Քրիսթերսոնը հայտարարել էր, որ օգոստոսի սկզբին Շվեդիայում էլեկտրաէներգիայի գները միջինում հինգ անգամ բարձր են եղել, քան 2020 թ., կառավարության մոտ, նրա կարծիքով, դժվարություններ են առաջանում էլեկտրաէներգիայի գների պլանավորման մասով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում էներգաճգնաժամի պատճառով փակվում է ամենահին հացի փուռը
Գերմանիայում փակվում է Շլեհթրիմեն ընտանիքի հացի փուռը...
Դանիայի իշխանությունները կօգնեն էներգիայի վճարման հարցում՝ չնայած Կենտրոնական բանկի նախազգուշացմանը
Երկրի ֆինանսների նախարար Նիկոլայ Վամմենը պնդել է, որ այդ միջոցը գնաճի ավելացման չի հանգեցնի...
Մեծ Բրիտանիան 60 միլիարդ ֆունտ սթեռլինգ կծախսի գազի եւ էլեկտրականության հաշիվների սուբսիդավորման համար
«Էներգետիկ փաթեթի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 60 միլիարդ ֆունտ սթեռլինգ»,-ասել է նա․․․
Էստոնիայի վարչապետը կոչ է արել պատրաստվել էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների
Կայա Կալասը կոչ է արել պատրաստվել էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների...
Գերմանիայի կառավարությունը մտադիր է ազգայնացնել գազ ներկրող Sefe ընկերությունը
Նախկին Gazprom Germania-ն ապրիլից գտնվում էր դաշնային խնամակալության տակ՝ Գերմանիա գազի մատակարարման անվտանգությունն ապահովելու նպատակով․․․
Deutsche Bank-ը «ավելի երկար եւ խորը» ռեցեսիա է սպասում Եվրոպայում․ Fortune
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այս շաբաթ նույնիսկ լրագրողներին ասել է, որ Եվրոպայի էներգետիկ շուկան պարզապես «չի աշխատում» Goldman Sachs-ի նախազգուշացումների ֆոնին
Ամենաշատ