News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Իրավական անկատարության եւ ամենաթողության այս մթնոլորտի պայմաններում սպասելի է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ  անազատության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Տոնոյանի փաստաբանական խումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մեկ շաբաթից ավել՝ 09.08.2022-ից մինչ օրս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ չի նշանակվում: Ավելին՝ հայտնի չէ, թե երբ կնշանակվի հաջորդ դատական նիստը եւ ում կողմից:

Արհեստածին Հակակոռուպցիոն դատարանի ձեւավորման հետ կապված խառնաշփոթության արդյունքում, հաշվի առնելով, որ 2022 թ. հունվարից մինչ այս պահը քրեական գործով դատաքննության փուլն այդպես էլ չի սկսվել, դատավոր Մանվել Շահվերդյանը ձեռնպահ է մնում դատական նիստ նշանակելուց, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի եւ «ՀՀ դատական օրենսգիրք»  սահմանադրական օրենքի փոփոխությունների՝ իրավասու չէ այլեւս հիշյալ քրեական գործը քննելու: Սակայն գործը նաեւ չի ուղարկվում նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարան, ինչի արդյունքում Դավիթ Տոնոյանը շարունակում է առանց որեւէ իրավական հիմքի մնալ կալանքի տակ:

Իրավական անկատարության եւ ամենաթողության այս մթնոլորտի պայմաններում սպասելի է, որ դեռ մեկ ամիս, գուցե եւ ավելի, կոպտորեն խախտելով քրեական վարույթի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության կարեւորագույն սկզբունքը, Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ  անազատության մեջ, ինչը կլրացնի վերջինիս անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումների շարքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիմակավորված ավազակային հարձակում՝ Սպիտակ քաղաքում. թալանել են 59-ամյա կնոջը. shamshyan.com
Տեղում Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի բնակիչ՝ 59-ամյա Զարիկ Փ-ն ոստիկաններին…
Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի
Կատարվում է քննություն…
Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակը հրապարակել է սեռական ոտնձգությունների վերաբերյալ բողոքների մասին առաջին զեկույցը
Նրա խոսքով՝ 2021 թվականի հունվարից օրենսդիր մարմնում գրանցվել է ոչ պատշաճ վարքի 40 դեպք, այդ թվում՝ սեռական ոտնձգությունների․․․
Երևան-Մեղրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած, այդ թվում՝ 5 երեխա, տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ
Չափահաս քաղաքացիներից 1-ը ստացել է ուղեղի ցնցում, մյուսը` ազդոսկրի կոտրվածք…
Իջեւանում քաղաքացին ընկել է Աղստև գետը
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Թումանյանի բաժնի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել
Թումանյանի բաժնի ոստիկանները ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում...
Ամենաշատ