News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության որոշման նախագծի համաձայն՝ ՊԵԿ քննչական մարմնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերից։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ ներկայումս կառավարության քննարկվող որոշման համաձայն Քննչական մարմնում քննիչի պաշտոնի համար՝ մինչեւ նշանակումը դատավորի, դատախազի, քննչական մարմինների ինքնավար պաշտոնի, փաստաբանի կամ հետաքննության մարմնի հետաքննություն կատարելու իրավասություն ունեցող աշխատակցի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն 1 տարվա ընդհանուր` իրար փոխլրացնող, աշխատանքային ստաժ: Նշված կարգավորումը առաջացնում է որոշակի դժվարություններ քննչական մարմնում պաշտոնների համալրման համար՝ հանգեցնելով տեւական ժամանակ թափուր հաստիքների չհամալրմանը, միաժամանակ ծանրաբեռնելով քննչական մարմինների աշխատանքը։

Տպել
Ամենաշատ