News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը։ Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«16․08․2022 թվականին ՀՀ կառավարությունը իրավական նախագծերի հրապարակման միասնական տեղադրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում «Փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի` նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ։ Սա հերթական արկածախնդրությունն է պարտադիր կուտակայինի հեղինակների կողմից։ Ժողովրդական լեզվով ասված՝ ցանկանում են «ղումար» խաղալ շարքային քաղաքացիների փողերով։  Սա սխալ եւ ժամանակավրեպ նախագիծ է եւ օր առաջ պետք է կասեցնել։

ՀՀ կառավարությունն ու կենտրոնական բանկը, ի հաշիվ շարքային քաղաքացիների  կուտակած միջոցների, շարունակում են աջակցել մասնավոր ֆոնդերի կառավարիչներին եւ խիստ ռիսկային ու կասկածելի կազմակերպություններին, մասնավորապես՝

1․ իշխանությունները ցանկանում են ֆոնդի կառավարիչներին ազատել թղթային ծանուցումներ կատարելու պարտավորությունից, քանի որ դա ավելացնում է գործառնական ծախսերը, որը պահվում է շարքային քաղաքացիների կուտակած միջոցներից։ 2014 թվականից   պարտադրված հանդիսանալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, հստակ կարող եմ նշել, որ վերջին 5 տարիների ընթացքում ֆոնդի կառավարչից թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում չեմ ստացել, մինչդեռ նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ իմ դեպքում՝ ֆոնդի կառավարիչը, չկատարելով օրենքով սահմանված պարտավորությունը, ստացել է գործառնական ծախսերի համար փոխհատուցում։ Հուսամ՝ կենտրոնական բանկը հրապարակային պարզաբանում կտա փաստացի չկատարված ծանուցումների եւ գանձվող գումարների մասով։

2․ 2022 թվականի մայիսի դրությամբ պարտադիր կուտակային գումարների 98 տոկոսը ներդրված է պահպանողական ֆոնդերում․ երբ քաղաքացիները(մասնակիցները) չեն ընտրում ֆոնդի տեսակը, համակարգն ինքնաշխատ եղանակով ընտրում է պահպանողական ֆոնդը, որը ենթադրում է, որ պետք է միջին ռիսկայնություն ունենալ։ Օրենքի նախագծով՝ նախատեսվում է պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի դեպքում մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը, այսինքն՝ ավելի ռիսկայն կդառնան պահպանողական ֆոնդերը, քանի որ ի տարբերություն ավանդների եւ պարտատոմսերի՝ բաժնետոմսերի ռիսկայնությունը անհամեմատ բարձր է։

3․ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ներքին եւ արտաքին գործոններով պայմանվորված կուտակային ակիտվների արժեքը նվազել է 9-10 տոկոսով։ Փաստացի, այս օրենքի նախագծով, կենտրոնական բանկը նախատեսում է էլ ավելի բարձրացնել ֆոնդերի կառավարիչների ներդրումներ կատարելու ռիսկայնությունը։ ԿԲ-ի կողմից հնարավորություն է տրվում կենսաթոշակային ֆոնդերին ուղղակիորեն ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում տարբեր ֆինանսական գործիքների միջոցով, այսինքն՝ շարքային քաղաքացիների կուտակած գումարներով ֆոնդի կառավարիչը կարող է հայաստանյան մասնավոր ընկերությունների բաժնետոմսեր կամ պարտատոմսեր ձեռք բերել, որոնք չունեն որեւէ երաշխիք։

4․ Օրենքի նախագծի համաձայն՝ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար նախատեսվում է ավելի բարձր սահմանաչափ՝ 15 տոկոսի փոխարեն 30 տոկոս սահմանել։ Այսինքն՝ ֆոնդի կառավարիչը քաղաքացիների կուտակած գումարի 30 տոկոսը, ԿԲ-ի թույլտվությամբ, կարող է ներդնել մեկ արտասահմանյան երկրում։ Հիշեցնեմ, որ Հայաստանում գործող երկու ֆոնդերի կառավարիչները հանդիսանում  են ֆրանսիական եւ գերմանական կորպորացիաների դուստ ընկերոթյուններ, հետեւաբար, ստացվում է, որ նրանք կարող են հայատանցիների կուտակած գումարները ներդնել իրենց երկրներում եւ նպաստել իրենց երկրների զարգացմանը»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Լեհաստան. Հուշագիր կստորագրվի
ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և պայմանագրային առավելություններին առնչվող խնդիրների կարգավորման Լեհաստանի փորձին…
Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում անկանխիկ գործառնությունների մասին. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը
Օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից 500 000 ՀՀ դրամը գերազանցող վճարումը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կազմել է...
Եռակցողներ, խոհարարներ, տեխնոլոգներ. փորձագետը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը
Արդյունաբերության ոլորտում տեխնոլոգների, ինժեներների եւ աշխատողների, բեռնատարների վարորդների, տեքստիլ արդյունաբերության մասնագետների, գինեգործների, խոհարարների, սարքավորումների սպասարկման մասնագետների, էլեկտրոնիկայի մասնագետների պահանջարկ կա...
«ԳեոՊրոՄայնինգը» շարունակում է համայնքներում համալրել կոմունալ ծառայությունների սպասարկման տեխնիկական պարկը
Որպես պատասխանատու գործատու մենք պարբերաբար խորհրդակցում ենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ որոշելու ամենաառաջնահերթ...
10% հետվճարի ծրագրի շրջանակում օգոստոսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 27,000 կենսաթոշակառու և նպաստառու
Հիշեցնենք, որ 10% հետվճարի ծրագրին միացել է նաև ԱԿԲԱ բանկը․ այս պահին գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ...
Ամենաշատ