News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության բարեփոխումների համատեքստում մաքսային ծառայության համազգեստի նոր ձեւ կհաստատվի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերից։

Դիզայնի օժանդակ ծառայությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է ձեռք բերել «Ֆըրսթ Քլաս» սահմանափակ պատասխանատվության ընկերությունից, քանի որ նշված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում Վահան Խաչատրյանը, ով սովորել է Իտալիայի նորաձեւության ակադեմիայում, աշխատել է Իտալիայում՝ համաշխարհային ճանաչում ունեցող հագուստի մոդելավորման տներից մեկում՝ Dolce & Gabbana SRL, Alta Moda style, բացի այդ վերոնշյալ կազմակերպության գործադիր տնօրենը նաեւ ունի սեփական հագուստի ապրանքանիշ՝ ավելի քան 10 տարվա պատմությամբ։

Տվյալ կազմակերպության ընտրությունը պայմանավորված է մաքսային ծառայության համազգեստի մոդելների նախագծերի օգտագործմամբ մաքսային ծառայության համազգեստի արտադրության փուլում ակնկալվող որակյալ արդյունքի ստացմամբ։

Միաժամանակ, նշենք, որ մաքսային ծառայության համազգեստի նոր ձեւ հաստատելու նպատակով դիզայնի օժանդակ ծառայության համար գումարը կազմում է   2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, եւ ելնելով վերոնշյալ իրավակարգավորման պահանջից՝ վերոնշյալ աշխատանքները նախատեսվում է հասցնել ավարտին սեղմ ժամկետներում՝ այն է կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը տասնօրյա ժամկետում։

Կառավարությունը հայտնում է, որ մեկ անձից է գնումն արվելու, քանի որ այդպիսի կարճ ժամկետն այլ տարբերակով չի պահպանվի։

Այսպիսով, կկազմվի ամառային ու ձմեռային տոնական, ինչպես նաեւ ամառային ու ձմեռային ամենօրյա հագուստի էսքիզ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ