News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 05
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին պատրաստակամություն է հայտնել գլխավորել Զապորոժիեի ԱԷԿ-ի պատվիրակությունը։ Նրա խոսքերը փոխանցում է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։

«Ես պնդեցի առաքելության աշխատանքի հրատապությունը՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական օպերացիայով միջուկային անվտանգությանը սպառնացող վտանգների կապակցութամբ»,- Twitter-ում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Նախօրեին Գրոսսին Ուկրաինայի եւ Ռուսաստանի իշխանություններին կոչ էր արել որքան հնարավոր է շուտ թույլ տալ  փորձագետների առաքելությանը այցելել ատոմակայան։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիեւը մշտական ​​կապ է պահպանում ՄԱԳԱՏԷ-ի հետ եւ պատրաստ է թույլ տալ, որպեսզի կազմակերպության առաքելությունն այցելի Զապորոժիեի ատոմակայան։ Նա ընդգծել էր, որ Ուկրաինան պատրաստ է պատշաճ վերահսկողություն ապահովել, իսկ առաքելությունը կարող է ուղարկվել կարճ ժամկետներում։

ՌԴ ԱԳՆ-ի՝ Զենքի չտարածման եւ վերահսկման վարչության պետի տեղակալ Իգոր Վիշնեւեցկին նույնպես հայտարարել էր, որ Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի դյուրացնի ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Զապորոժիե ԱԷԿ մոտ ապագայում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Գերմանիայի դեսպանին
Գերմանացի դիվանագետին նաեւ ասել են, որ անընդունելի են գերմանական իշխանությունների կողմից ...
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի զինված ուժերի աջակցության ուժերի հրամանատարին
Գերեգան հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսից...
Ռուսաստանը փետրվարից կորցրել է 15 ինքնաթիռ. աա ճիշտ դինամիկա է. Զելենսկի
Ինչպես ընդգծել է Զելենսկին, ուկրաինացի զինվորականները որքան շատ հնարավորություններ ունենան…
Ռուսաստանում հեռակա կարգով ձերբակալվել է Ղազախստանում Ուկրաինայի նախկին դեսպանը
Նա մեղադրվում է բռնության սպառնալիքով մի խումբ մարդկանց նկատմամբ ազգության վրա հիմնված, համացանցի միջոցով ատելություն կամ թշնամանք հրահրելու մեջ...
Ռուսաստանին ուրիշի հողը պետք չէ, բայց իր ունեցածից երբեք չի հրաժարվի. Մեդվեդեւ
Ռուսաստանի ընդդիմախոսներն իրենց ականջին օղ պետք է անեն...
Գերմանիան հետաքննում է Կիևին զենք մատակարարելու մասին զինվորականների միջև ենթադրյալ զրույցի ձայնագրությունը
Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը շաբաթ օրը հայտարարել է, որ չի կարող հաստատել ձայնագրության իսկությունը...
Ամենաշատ