News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հայկ Հարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ՝ ազատվելով ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՔԿ-ից։

Հայկ Հմայակի Հարոյանը ծնվել է 1979 թվականին, Երեւան քաղաքում:

2001թ. ավարտել է ՌԴ ռազմական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեություն

2001-2005թթ. –  Գյումրիի կայազորի զինվորական դատախազության քննիչ

II -X.2005թ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ

2005-2006թթ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության ավագ քննիչ-քրեագետ

2006-2007թթ. –  Մարտակերտի կայազորի զինվորական դատախազի տեղակալ

2007-2011թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ

2011-2014թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր կործերի քննչական բաժնում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ

2014-2017թթ. –  ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի ավագ դատախազ 

2017-2018թթ. –  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2018-2019թթ. -  ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության պետի տեղակալ

2019-2020թթ.  - ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետ

2020-2022թթ.  - ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ

Տպել
Ամենաշատ