News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայում տարեց զույգը դատի է տվել հարեւաններին՝ օրական 200 անգամ ծուղրուղու կանչող աքլորի պատճառով, գրում է Oddite Central-ը։ Ըստ ամուսինների՝ դա խանգարում է իրենց հանգստանալ։

76-ամյա Ֆրիդրիխ Վիլհելմը եւ նրա կինը՝ Յուտան, ասում են, որ աքլորը կանչում է առավոտյան ժամը 8-ին եւ հանդարտվում, երբ արեւը մայր է մտնում: Մի քանի տարի ամուսինները փորձել են պայմանավորվել հարեւանների հետ եւ լուծել խնդիրը, բայց ի վերջո դիմել են դատարան։

«Մենք չենք կարող դուրս գալ այգի կամ բացել պատուհանները, դա անտանելի է»,- դժգոհում է զույգը:

Նրանց փաստաբան Թորստեն Գիզեկեն կարծում է, որ հիպերակտիվ աքլորը բնակելի համալիրում տեղ չունի՝ հավելելով, որ մեկ այլ հարեւան ստիպված է եղել տեղափոխվել երկու տարի առաջ, քանի որ աքլորը նրան նույնպես հանգիստ չի տվել։ Հաղորդվում է, որ աքլորի կանչը 80 դեցիբել է, ինչը համեմատելի է բանուկ երթեւեկությամբ փողոցի աղմուկի հետ:

Մայքլը, որին պատկանում է աքաղաղը, ասել է, որ նա կարեւոր դեր է խաղում իր հավերի երամի մեջ, քանի որ կարգուկանոն է պահպանում։

«Առանց աքլորի հավերը իրար կբզկտեն»,- հավելել է տղամարդը:

Այս պահին ընթանում են առաջին դատական նիստի նախապատրաստական աշխատանքները։ Ֆրիդրիխն ու Յուտան հույս ունեն, որ օրենքն իրենց կողմը կլինի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ