News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 30
USD
405.65
EUR
396.08
RUB
7.57
Տեսնել լրահոսը

Ինչպե՞ս է պատահում, որ քաղաքացիներից մեկն ընդամենը կասկած է հայտնում, որ մեր երկրում կարող է ահաբեկչություն անեն, նրա նկատմամբ քր․գործ է հարուցվում, կալանավորում եք, բայց այլ, հայտնի շրջանակներ, որոնք մեղադրում են Ռուսաստանին ահաբեկչություն անելու մեջ, նրանց նկատմամբ ոչինչ չկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը։

«Երեկ՝ օգոստոսի 17-ին, Ռուսաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ վրդովմունք հայտնելով, որ «ցինիկ նյութեր» են շրջանառվում՝ Ռուսաստանին մեղադրելով Սուրմալուում պայթյունի մեջ։ Կարճ ասած՝ նյութեր տարածողները համարում են, որ Սուրմալոււմ կատարվածը ահաբեկչություն էր, որի մեղավորը Ռուսաստանն է։ Ռուսական կողմը Հայաստանի իշխանություններից ակնկալում է քայլեր՝ այդ մեղադրանքները եւ տարածումը ճնշելու համար։ Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ արձագանք չի եղել։

Հիմա հիշենք․ Ինչի՞ համար 2022թ․ մայիսին կալանավորվեց ու 3 ամիս բանտում անցկացրեց բլոգեր, հասարակական ակտիվիստ Միկա Բադալյանը։ Քննչական կոմիտեի համաձայն, նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։

Հիմա հարց․ ինչպե՞ս է պատահում, որ քաղաքացիներից մեկն ընդամենը կասկած է հայտնում, որ մեր երկրում կարող է ահաբեկչություն անեն, նրա նկատմամբ քր․գործ է հարուցվում, կալանավորում եք, բայց այլ, հայտնի շրջանակներ, որոնք մեղադրում են Ռուսաստանին ահաբեկչություն անելու մեջ, նրանց նկատմամբ ոչինչ չկա, ոչ մեկ չի հրավիրվել հարցաքննության, բացատրություն տալու, չեք ուսումնասիրում այդ  հայտարարությունները․ չէ՞ որ, ամենայն հավանականությամբ, դրանք կեղծ են, այն է՝ «ահաբեկչության մասին սուտ հաղորդում»։ Գուցե նրա համար, որ առաջին դեպքում մեղադրողը ընդդիմադիր է Փաշինյանի իշխանությանը, իսկ դրսում «Դիմադրության» ալիքն էլ նոր էր թափ հավաքում,  իսկ երկրորդ դեպքում հակառուսական տրամադրություններ ստեղծող իշխանամերձ շրջանակնե՞րն են։

Իսկ հիմա, կարծում եմ, անկախ ՌԴ նոտայից, ՀՀ իրավապահ համակարգի պատասխանատուները, որքան ջանասիրաբար բերման էին ենթարկում, հարցաքննում ու կալանքի առնում մի դեպքը, այս դեպքով եւս պետք է ցուցաբերեն նույն մոտեցումը, թե չէ ռուսներին դժվար կլինի համոզելը, որ այդ հակառուսականության տարածումով զբաղվող շրջանակների ետեւում հենց Փաշինյանի իշխանությունը չէ»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Սուրմալուի» սեփականատերը դիմելու է քաղաքապետարան կիսափլուզված շենքի ապամոնտաժման համար․ Հրաչյա Սարգսյան
Քաղաքապետարանը լիազորություն չուներ այդտեղ, պետք է սեփականատիրոջ կողմից դիմում լիներ․․․
Քաղաքապետարանը մեղք չունի. ավագանու խորհրդի անդամը՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի շենքի փլուզման առիթով
Իրեղեն ապացույց եղող շենքը պետք է սահմանազատվեր...
Ինչո՞ւ քաղաքապետարանը չի քանդում «Սուրմալու»-ի վնասված շենքը. Ավինյանը խոստովանեց, որ այստեղ խնդիր կա
Իմ մասին տարբեր ժամանակներում ինչ ասես չեն խոսել, հիմա էլ, ենթադրում եմ…
«Սուրմալու»-ի պայթյունի քրեական վարույթով հարցաքննվել է 130 անձ, կալանավորված 3 մեղադրյալներից 1-ն ազատ է արձակվել
«Սուրմալու»-ում պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, մեկ քաղաքացի էլ համարվում է անհետ կորած…
«Սուրմալուի» տարածքը պետք է արագ մաքրվի. առաջարկում եմ` քանդման թույլտվություն տրվի քաղաքապետի կողմից. Ղուլարյան
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն առաջարկեց, որ Երևանի քաղաքապետը կիսավեր շենքի քանդման թույլտվություն տա, որպեսզի տարածքը…
«Սուրմալուում» փլատակներում հայտնված Mercedes-ը դեռ չեն հանել. Հարակից խանութների աշխատակիցներն իրենց ապրանքն են հանում
Նրանք չցանկացան հարցազրույց տալ, սակայն նշեցին, որ եթե չաշխատեին իրենց...
Ամենաշատ