News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ակտիվացել են «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունները։ Հատկանշական է, որ թուրք պաշտոնյաները խոսում են «միջանցքի» մասին՝ նույնիսկ չհիշատակելով Հայաստանը։

Հիշեցնենք, որ խոսքը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի մասը՝ Սյունիքը (Զանգեզուր) բռնակցելու փորձի մասին է։

Ինչպես ԱՊԱ-ին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության առեւտրի փոխնախարար, մաքսային բաժնի ղեկավար Ռեզա Թունա Թուրագայը, նախատեսվում է ընդլայնել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ «Արտոնյալ առեւտրային համաձայնագրի» շրջանակը։ Ռ.Թ. Թուրագայը նշել է, որ նպատակ է դրվել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 15 միլիարդ դոլարի հասցնել. «Այս պահին մեր ապրանքաշրջանառությունը մոտ 5 միլիարդ դոլար է կազմում։ 2021 թ. մեր ներմուծումը կազմել է 2.3 մլրդ դոլար, իսկ արտահանումը` 2.7 մլրդ դոլար։ Մենք աշխատում ենք ապրանքաշրջանառության այս ծավալն ավելացնելու ուղղությամբ»։

Նրա խոսքով՝ առեւտրային հարաբերությունների ընդլայնման համար կարեւորագույն հարցերին մեկը «Զանգեզուրի միջանցքի բացումն է»։ «Այդ միջանցքի բացումը մեզ առավելություն կտա Ադրբեջան, իսկ այնտեղից Կենտրոնական Ասիայի երկրներ մուտք գործելու տեսանկյունից՝ առեւտրի ծավալներն ավելացնելու համար։ «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ Ռուսաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունները շարունակվում են։ Մենք ակնկալում ենք, որ միջանցքը կբացվի ամենամոտ ապագայում»,- ասել է թուրք փոխնախարարը՝ այդպիսով ակնարկելով Ռուսաստանի հետ ինչ-որ գաղտնի բանակցությունների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի զրո կարգավիճակը, Արցախի զինված ուժերի լուծարումը ինձ համար անընդունելի են. Հովիկ Աղազարյան
Դրանք ինձ համար անընդունելի պահանջներ են…
Լոս Անջելեսի քաղաքային Խորհուրդը եղել է Հայաստանի և Արցախի ժողովրդի ուժեղ և հուսալի աջակիցը. Մոնիկա Ռոդրիգեզ
Մենք կանգնած ենք այստեղ՝ ի նշան համերաշխության բոլորիդ հետ և առաջվա պես ձգտում ենք այնպես անել, որ ձեր ձայնը լսելի լինի…
Արցախը ծանր վահան է, իսկ վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է. Դավիթ Բաբայան
Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը...
Արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիների ազատ արձակելու իր խոստումը. Փաշինյան
Առաջին անգամ հրաժարվել է մայիսին՝ խախտելով Բրյուսելում տված խոստումը...
Ստորագրե՞լ, թե՞ չստորագրել. սա չէ´ խնդիրը. Վահե Հովհաննիսյան
Սա ընդդիմության, մեր բոլորի սուր խնդիրն է. չկա կոորդինացված աշխատանք։…
Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործումը Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի միջեւ պայմանավորվածությունների իրականացման համար
Միեւնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ աշխարհում արագ փոփոխվող իրավիճակը թելադրում է ԱՊՀ շրջանակում ազնիվ, հավասար եւ փոխշահավետ ․․․
Ամենաշատ