News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը ստիպված է եղել արդարանալ մասնավոր տանը «վայրի խնջույքի» մասնակցելու համար։ Նա հավաստիացրել է, որ ոչ մի թմրանյութ չի ընդունել, այլ պարզապես «զվարճացել է ու պարել»։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երեւում է, որ տեսախցիկի առջեւ վեց հոգի, այդ թվում՝ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, պարում եւ նմանակում են երգը։ Երեւում է, որ 36-ամյա Մարինը պարահրապարակում պարում է՝ ծնկների վրա, ձեռքերը գլխի հետեւում, հայտնում է AP-ն։

«Ես հիասթափված եմ, որ սա հրապարակվել է։ Ես երեկոյի եմ եղել ընկերներիս հետ։ Խնջույքը բավականին վայրի էր, այո: Պարել ու երգել եմ»,- նրան մեջբերում է ֆիննական YLE հեռուստաընկերությունը։ «Ես ինքս թմրանյութեր կամ այլ բան, բացի ալկոհոլից, չեմ օգտագործել: Պարել եմ, երգել, զվարճացել եւ լրիվ օրինական բաներ արել»,- ասել է նա։

Դեռեւս պարզ չէ, թե երբ է կայացել խնջույքը, որին, ինչպես հաղորդվում է, մասնակցել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իլմարի Նուրմինենը եւ ֆինն երգչուհի Ալման:

Մարինը, որը Ֆինլանդիայի ամենաերիտասարդ վարչապետն է դարձել 2019 թվականի դեկտեմբերին, ասել է, որ ազատ ժամանակն անցկացնում է ընկերների հետ, ինչպես բոլոր իր հասակակիցները, եւ որ մտադիր է մնալ նույն մարդը, ինչ նախկինում էր։ «Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, եւ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուրը կարող է որոշել այս հարցերը»,- ասել է նա, հաղորդում է YLE-ն։

Քննադատները նշում են, որ Ֆինլանդիան բախվում է էլեկտրաէներգիայի բարձր գների, ի թիվս ուկրաինական պատերազմի հետ կապված այլ խնդիրների։ Երկիրը վերջերս հրաժարվել է իր չեզոք դիրքից եւ խնդրել է անդամակցել ՆԱՏՕ-ին։

Հուլիսին Մարինը ներկա է եղել ֆիննական հայտնի ռոք փառատոնին։ Դեկտեմբերին նա հրապարակային ներողություն է խնդրել առանց աշխատանքային հեռախոսի մինչեւ գիշերվա ժամը 4-ը ակումբներ գնալու համար, որի պատճառով նրան չեն տեղեկացրել, որ սերտ շփման մեջ է եղել COVID-19-ով վարակված անձի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ