News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Գերմանիան գրեթե հաստատ չի կարողանա հասնել գազի պաշարների իր նպատակային ցուցանիշներին՝ Ռուսաստանից մատակարարումների կրճատման պայմաններում: Այս մասին հայտարարել է Դաշնային ցանցային գործակալության նախագահ Կլաուս Մյուլլերը, փոխանցում է AFP-ն։

«Ես չեմ ակնկալում, որ մենք այդքան արագ կհասնենք մեր հաջորդ պահուստային թիրախներին, որքան առաջին անգամ»,- ասել է Մյուլլերը:

Մյուլլերը նշել է, որ հաջորդ նպատակը՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը 85 տոկոսով գազի պաշարների համալրումը, «անհնարին չէ, բայց, իհարկե, շատ հավակնոտ է»։ «Մեր բոլոր կանխատեսումներով՝ մենք մինչեւ նոյեմբերի 1-ը միջին 95 տոկոսից ցածր ենք,- հավելել է նա:- Դա դժվար դա հնարավոր լինի, քանի որ որոշ պահոցներ սկսել են շատ ցածր մակարդակից համալրվել»:

Մյուլլերը Եվրոպայի խոշորագույն տնտեսության բնակիչներին նախազգուշացրել է, որ էներգիայի խնայողությունն այլընտրանք չի ունենա։ «Խոսքը ոչ թե մի ձմռան, այլ առնվազն երկուսի մասին է։ Իսկ երկրորդ ձմեռը կարող է ավելի ծանր լինել,- ասել է նա:- Մենք պետք է առնվազն մեկ տարի գազ շատ խնայենք։ Պարզ ասած՝ դա առնվազն երկու լարված ձմեռ կլինի»:

Նրա խոսքով՝ 2022-2023 թթ. ցուրտ ամիսներին դեֆիցիտը որոշ շրջաններում բավականին «հավանական» է։ «Պակասը, ամենայն հավանականությամբ, սկզբում ժամանակավոր կլինի, այնուհետեւ կարող է դադարեցվել կամ մի քանի անգամ վերսկսվել»,- նախազգուշացրել է Մյուլլերը, ինչը նշանակում է, որ գազի ստիպված կլինեն տեղափոխվել երկրի տուժած շրջաններ:

Գերմանիան մեծապես կախված է ռուսական գազից, եւ նրա մատակարարումները կտրուկ կրճատվել են ուկրաինական պատերազմի պատճառով լարվածության ֆոնին:

Հուլիսին գազի հոսքերը նվազել էին մինչեւ հիմնական «Հյուսիսային հոսք» գազատարի հզորության 20 տոկոս: Կենցաղային էներգիայի վճարներն այս ձմռանը կտրուկ կաճեն, իսկ էներգիայի դեֆիսիտը, ինչպես սպասվում է, կխեղդի տնտեսական աճը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Կիեւի մարզում Տրիպոլյան ՋԷԿ-ը լրիվ քանդվել է ռուսական հարվածի հետեւանքով
Կիեւի մարզի Տրիպոլյան ջերմաէլեկտրակայանը քանդվել է...
Ամենաշատ