News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրոպան ընդլայնում է դիզելային վառելիքի ներկրումը աշխարհի տարբեր աղբյուրներից, քանի որ էներգետիկ ճգնաժամ է տիրում մայրցամաքում՝ ստիպելով արդյունաբերությանն այրել նավթամթերքներ՝ ավելի ու ավելի թանկացող բնական գազի փոխարեն:

Ռուսաստանից ներմուծումը հուլիսին հասել է չորս ամսվա ամենաբարձր ցուցանիշին այն բանից հետո, երբ գնորդներն ի սկզբանե կրճատել են ծավալները Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո: Ըստ հումքային ապրանքների մասին տվյալներ հավաքող Vortexa ընկերության՝ օգոստոսին գնման ծավալները, ամենայն հավանականությամբ, փոքր-ինչ կնվազեն Հռենոս գետի ջրի ցածր մակարդակի պատճառով:

Միեւնույն ժամանակ, յոթ լցանավեր դեպի մայրցամաք են շարժվում՝ Ասիայից դիզելային վառելիք տեղափոխելով, եւս երեքը սպասվում է առաջիկա շաբաթներին՝ ընդհանուր առմամբ մատակարարելով 5,7 միլիոն բարել: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2020 թվականի հունվարից, գրում է Insider-ը։

Նախնական տվյալներով՝ օգոստոսին Հնդկաստանից դիզելային վառելիքի ներկրումը կկրկնապատկվի։ Մերձավոր Արեւելքից դիզելային վառելիքի ներկրումն այս ամիս, նախորդ ամսվա համեմատ, աճել է 36 տոկոսով:

Էներգետիկ ճգնաժամն արագորեն տարածվում է ամբողջ Եվրոպայում, քանի որ մի շարք գործոններ միասին հանգեցնում են բնական գազի եւ էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացման:

Ռուսաստանը կրճատել է Գերմանիա գնացող բնական գազի հոսքը «Հյուսիսային հոսք 1» գազատարով՝ հասցնելով հզորության ընդամենը 20 տոկոսի։

Ֆրանսիական ատոմակայանները խնդիրների են բախվել, դրանցից շատերը անջատվել են ցանցից՝ տեխնիկական սպասարկման համար: Իսկ Գերմանիայով հոսող Հռենոս գետի ջրի մակարդակը շոգի պատճառով իջել է պատմական նվազագույնի։ Դա դժվարացրել է վառելիքի, օրինակ՝ դիզվառելիքի եւ ածխի փոխադրումը գործարաններ:

Բնական գազի գնահատված եվրոպական գներն այս տարի կտրուկ աճել են՝ հասնելով 230 եվրոյի մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց։

Վերլուծաբաններն ասում են, որ բարձր գները Եվրոպայի գործարաններին եւ արդյունաբերության այլ ճյուղերին ստիպում են բնական գազի փոխարեն դիզելային վառելիք վառել: Էներգետիկայի միջազգային գործակալությունն այս ամիս վերանայել է այս տարվա նավթի պահանջարկի իր կանխատեսումները՝ հիմնական շարժիչ ուժը գազից նավթի անցումն է:

Ընդհանուր առմամբ, եվրոպական դիզելային վառելիքի ներմուծումը օգոստոսի առաջին 17 օրվա ընթացքում կազմել է օրական 1,76 մլն բարել՝ հուլիսին ընդհանուր առմամբ 1,52 մլն բարելի եւ հունիսի 1,4 մլն բարելի համեմատ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ