News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Կոլումբիան ուսումնասիրում է ազգային թվային արժույթի թողարկման հնարավորությունը՝ դրական տնտեսական աճի եռամսյակից հետո, հայտնում է Kitco News-ը։

Կոլումբիայի Ազգային հարկային եւ մաքսային վարչության ղեկավար Լուիս Կառլոս Ռեյեսի խոսքով՝ վերջերս պաշտոնը ստանձնած նախագահ Գուստավո Պետրոյի կառավարությունը մտադիր է ստեղծել նոր թվային արժույթ, որպեսզի օգնի կանխել անօրինական ֆինանսական գործողությունները, ներառյալ հարկերից խուսափելը:

Ներկայումս հարկերից խուսափումը, ըստ գնահատականների, կազմում է Կոլումբիայի համախառն ներքին արդյունքի 6-8 տոկոսը:

Նոր թվային արժույթ ստեղծելու եւս մեկ պատճառ կարող է լինել գործարքներ իրականացնելիս մարդկանց փորձի բարելավումը: «Թվային արժույթի ստեղծումը կհեշտացնի այս գործարքները սպառողի համար»,- ասել է Ռեյեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ