News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ապառազմականացնել Զապորոժիեի ատոմակայանը՝ հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ատոմակայանից պետք է դուրս բերվեն ռազմական տեխնիկան ու անձնակազմը։ Նա կոչ է արել ջանքեր գործադրել, որպեսզի այն չդառնա ռազմական գործողությունների թիրախ։

«Օբյեկտը չպետք է օգտագործվի որեւէ ռազմական գործողության շրջանակներում։ Փոխարենը շտապ անհրաժեշտ է համաձայնագիր Զապորոժիեի զուտ քաղաքացիական ենթակառուցվածքը վերականգնելու եւ տարածքի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա Լվովում Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նա հայտնել է, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը, սերտ կապի մեջ լինելով ԱԷՄԳ-ի հետ, եկել է այն եզրակացության, որ Ուկրաինայում ունի նյութատեխնիկական եւ անվտանգության հնարավորություններ, որպեսզի Կիեւից աջակցի ԱԷՄԳ-ի առաքելությանը Զապորոժիեի ատոմակայանում՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համաձայնության պայմանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ