News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սարգիս Սարգսյանը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որպես առեւտրական աշխատել է մոտ 9 տարի, աշխատել է խաղալիքների տաղավարում։

NEWS.am-ի հետ զրույցում ցավով է հիշում զոհված գործընկերներին, ասում է՝ արդեն ընտանիք էին դարձել։

«Մեզ հարազատ վայր էր, մեկս մյուսին հասնող էինք, ընտանիք էինք»,- ասում է Սարգիսը։

Անդրադառնալով ողբերգական պայթյունին՝ նա վստահեցնում է, որ այդ եռահարկ շինությունը հրավառ նյութի հետեւանքով չէր կարող պայթել.

«Չեմ կարող ասել՝ սա սարքած էր, թե ինչ-որ մեկին սա պետք էր սարքել. էս շինությունը սայլուտից չէր կարող տենց բան աներ։ Ես 99 տոկոսով գիտեմ, որ վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը տակից է տեղի ունեցել։ Սա պլան է, ուզում են ժողովրդին տարհանեն իրենց տաղավարներից, որ այստեղ շենք լինի»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ