News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեկ ես այցելել էի Սուրմալու, որպեսզի տեսնեի  այդ ողբերգության մասշտաբների չափն իմ աչքերով եւ հասկանայի, թե ինչն է եղել սկզբնապատճառը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյան:

«Երեկ ես այցելել էի Սուրմալու, որպեսզի տեսնեի  այդ ողբերգության մասշտաբների չափն իմ աչքերով եւ հասկանայի, թե ինչն է եղել սկզբնապատճառը: Շփվել եմ ԱԻՆ աշխատակիցների հետ, ծաղիկներ եմ նաեւ խոնարհել այնտեղ եւ շատ բովանդակային զրույց եմ ունեցել լրագրողների հետ հրդեհային անվտանգության մասին, հրավառությունների մասին, այլեւայլ հարցերի մասին, քաղաքական հայտարարություն, կարելի է ասել, որպես այդպիսին չի եղել, մի լրագրող 3 անգամ հարցնում է` դուք Երեւանի քաղաքապետի թեկնածու եք, ես ասում եմ` այո, դա այդպես է, բայց այդ հայտարարության մասին չէր այդ օրը, այդ օրը  կարծում եմ, դեպքը քննարկելու առիթ էր, հրդեհային անվտանգության կանոնները քննարկելու առիթ էր եւ հրավառությունները արգելելու մասին քննարկելու առիթ էր»,-ասաց նա:

Ավինյանը նշում է, որ դա քարոզչություն անելու տեղ չէր եւ, ընդհակառակը, հակաքարոզչությունն է ակտիվ սկսվել: Նա նաեւ նշեց, որ եթե որեւէ բան չփոխվի Երեւանում ավագանու ընտրություններ կանցկացվեն հաջորդ տարի` աշնանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Տիգրան Ավինյանը այցելել էր «Սուրմալու» առեւտրի կենտրոն` պայթյունի վայր, որտեղ հայտնել էր, որ ինքն այնտեղ է գտնվում որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ