News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 18-ին, ժամը 14։35-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեպար գյուղում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հետակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռկվել է Վերին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Քարի աղբյուր» կոչվող հանդամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել՝ 16:28-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է համայնքի մեկ տրակտոր:

Տպել
Ամենաշատ