News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանիան, Պորտուգալիան եւ Գերմանիան վերջերս հայտարարել են իրենց ծրագրերի մասին՝ միացնել վերագազիֆիկացման եւ պահեստավորման արդյունաբերությունը եվրոպական այլ շուկաների հետ: Մինչ այդ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ Պիրենեյան գազի շուկան պետք է ուղղակիորեն կապված լինի իր եվրոպական հարեւանների հետ՝ այս ձմռանը մատակարարման մեծ պակասից խուսափելու համար, գրում է Oilprice.com-ը։ 

Շոլցի՝ Իսպանիայի եւ Կենտրոնական Եվրոպայի միջեւ բնական գազատարի անցած շաբաթ հայտարարությունը ոգեւորությամբ ընդունվել է ինչպես Իսպանիայում, այնպես էլ Պորտուգալիայում: Բեռլինը, ըստ երեւույթին, ցանկանում է մեղմել պոտենցիալ շատ ցուրտ ձմռան եւ տնտեսական անկման ռիսկերը, եթե ռուսական գազի հոսքը ԵՄ ամբողջությամբ արգելափակվի:

Ի պատասխան՝ Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան կոչ է արել եվրոպական առաջնորդներին եւ կառույցներին ամբողջությամբ աջակցել գազատարի նախագծին։ Իսպանիայի արդյունաբերության նախարար Ռեյես Մարոտոն նույնպես հայտնել է Մադրիդի լիակատար աջակցությունը այս ծրագրերի իրականացմանը։  

Միեւնույն ժամանակ, քննարկումներ են ընթանում նաեւ Իսպանիայի եւ Իտալիայի միջեւ նոր գազատարի մասին, որը շրջանցում է Ֆրանսիան՝ առաջին խողովակաշարի ծրագրի հետ կապված նրա առարկությունների պատճառով։  

Ներկայումս Ֆրանսիայի վրա ճնշումը մեծանում է, քանի որ Գերմանիան եւ հյուսիսարեւմտյան եւ կենտրոնական Եվրոպայի շատ այլ երկրներ առաջիկա ամիսներին բախվում են գազի հնարավոր ճգնաժամի: 

Այժմ ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա գազատարի վերակենդանացված սխեմայի վրա։ 

Առաջիկա ամիսներին, ամենայն հավանականությամբ, կներկայացվեն ավելի շատ նախագծեր ոչ միայն Պորտուգալիայի եւ Իսպանիայի, այլ, ամենայն հավանականությամբ, Հունաստանի կամ Իտալիայի կողմից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ