News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Facebook-ի սեփականատեր Մետան արգելափակել է ԱՄՆ-ում պատվաստումներին դեմ հանդես եկող ամենահզոր խմբերից մեկը՝ Covid-19-ի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։

Children's Health Defense (CHD) կազմակերպությունը, որը քննադատում էր պատվաստանյութերը Covid-ի դեմ, մեղադրել է Meta-ին իր ազատ խոսքի իրավունքի ոտնահարման մեջ։

«Facebook-ը որպես դաշնային կառավարության խաչակրաց արշավանքի փոխարինող է հանդես գալիս՝ կառավարության դրակոնյան քաղաքականության բոլոր քննադատությունները լռեցնելու համար», - մամուլի հաղորդագրության մեջ ասել է CHD-ի հիմնադիր Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդու եղբորորդին:

Meta-ի ներկայացուցիչ Ահարոն Սիմփսոնն AFP-ին հայտնել է, որ խմբի ֆոյսբուքյան եւ ինստագրամյան էջերն արգելափակվել են։ Արգելքը դրվել է սոցցանցի՝ ապատեղեկատվության մասին կանոնների բազմակի խախտումներից հետո։

CHD-ն հայտարարել է, որ սոցցանցերում իր էջերին հարյուր հազարավոր մարդիկ են հետեւում, եւ Meta-ի գործողություններն անսպասելի էին։

CHD-ը պնդում էր, որ արգելքը կարող է կապված լինել Meta-ի դեմ ներկայացված հայցի հետ՝ տեխնոլոգիական հսկային մեղադրելով խոսքի ազատության իրավունքների խախտման մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ